Կարևոր
Արծրուն Հովհաննիսյանը հերքում է ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական սուտը


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհանիսյանը ապատեղեկատվություն է անվանում ադրբեջանական լրատվամիջոցներում այսօր հրապարակված լուրը, թե հայկական զինուժը հարձակվել է Նախիջևանի շրջանի Լաքաթաղ գյուղի վրա, որտեղ այժմ մարտեր են ընթանում: Ռեգնում գործակալությունը հղում անելով՝ գյուղի բնակչությանը գրում է, թե, ադրբեջանական բանակը կրել է կորուստներ, իսկ մարդիկ ստիպված լքում են իրենց տները: Հայաստանի պաշտպանության նախարարարի մամուլի խոսնակը «Ռադիոլուր»-ին հայտնեց, որ լուրը իրականությանը չի համապատասխանում, հայկական կողմից ոչ մի կրակոց չի արձակվել: