ԿարևորՔաղաքական

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը հունիսի 10-ին Բրյուսելում մասնակցել է Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը, որին քննարկվել են 2013 թ. նոյեմբերին կայացած վիլնյուսյան գագաթնաժողովից հետո տեղի ունեցած զարգացումները և Արևելյան գործընկերության ձևաչափով հետագա աշխատանքները, ս.թ. հուլիսին կայանալիք Արևելյան Գործընկերների անդամ երկրների արտգործնախարարների նիստի օրակարգը: Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ կայքը, փոխնախարար Նազարյանն իր ելույթում շեշտել է Հայաստանի պատրաստակամությունը՝ հնարավորինս զարգացնել Արևելյան գործընկերության շրջանակներում Եվրոպական Միության հետ փոխգործակցությունը:

Back to top button