Սպորտ

Ներկայացվել է գոլի արձանագրման համակարգի աշխատանքը

Բրազիլիայի «Մարականա» մարզադաշտում աշխարհի առաջնության մեկնարկից առաջ ցուցադրվել է գոլի արձանագրման համակարգի աշխատանքը, հաղորդում է ՖԻՖԱ-ի կայքը։ Goal Control-4 D համակարգը գործում է խաղադաշտի շուրջ տեղադրված 14 գերարագ, ինչպես նաեւ դարպասի ուղղությամբ գտնվող 7 տեսախցիկների միջոցով։ Մրցավարը մեկ վայրկյանում ստանում է համակարգի արձագանքը։ Տեխնոլոգիան հաջող փորձարկում է անցել եւ տեղադրվել է աշխարհի առաջնությունն ընդունող բոլոր 12 ստադիոններում։ Հիշեցնենք՝ Բրազիլիայում Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 12-ից հուլիսի 13-ը։

Back to top button