Միջազգային
Անտոնիո Ստրադիվարիուսի ստեղծած ջութակներից հերթականը հանվել է վաճառքի 10 մլն.դոլարով


Իտալացի հանրահայտ վարպետ Անտոնիո Ստրադիվարիուսի ստեղծած ջութակներից հերթականը հանվել է վաճառքի,-գրել է New York Post-ը: Ջութակը հայտնաբերվել է 2011 թվականին Հյուգետ Կլարկի տան նկուղում՝ տանտիրուհու մահվանից հետո: Գործիքը պատրաստվել է 1731 թվականին և ստացել է Կրեյցեր անունը՝ ի պատիվ հանրահայտ ֆրանսիացի ջութակահար և կոմպոզիտոր Ռուդոլֆ Կրեյցերի, որը որոշ ժամանակ նվագել է այդ գործիքով: Սպասվում է, որ աճուրդում ջութակը կվաճառվի մինչև 10 միլիոն դոլարով: Սա վարպետի 600 պահպանված ջութակներից մեկն է: