Միջազգային

Սիրիան՝ ըստ ՄԱԿ-ի նախկին ներկայացուցչի՝ «Նոր Սոմալի» դառնալու վտանգի առջեւ

Սիրայում ՄԱԿ-ի նախկին հատուկ բանագնաց Լահրադ Բրահիմին հայտարարել է, որ ռազմական հակարմարտությունից արնաքամ եղած այդ երկրը «նոր Սոմալիի» վերածվելու վտանգի առջև է կանգնած: Գերմանական «Շպիգել» ամսագրին տված հարցազրույցում Բրահիմին զգուշացրել է, որ եթե հակամարտությանը քաղաքական լուծում չգտնվի, կարող է պայթել ողջ տարածաշրջանը: Պատասխանելով Սիրիայի ապագայի վերաբերյալ հարցին, միջազգային դիվանագիտության վետերանն ասել է, որ այն կարող է նոր Սոմալի դառնալ: Ըստ նրա Սիրիան չի մասնատվի ինչպես շատերն էին կանխատեսում, այլ կարող է վերածվել չկայացած մի պետության, որտեղ կվերահսկողություն կիրականացնեն դաշտային հրամանատարները:

Back to top button