Միջազգային

Պետք է այս շաբաթ դադարեցնենք կրակը.պահանջել է Ուկրաինայի նորընտիր նախագահը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարծում է, որ անհրաժեշտ է դադարեցնել կրակը երկրի արևելյան մարզերում: Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել Ուկրաինայի արևելքում խաղաղության հաստատման ծրագիր իրականացնող կոնտակտային խմբի առաջին նիստի ժամանակ: «Մենք պետք է այս շաբաթ դադարեցնենք կրակը: Անընդունելի է, երբ զոհվում են մարդիկ, երբ Ուկրաինան նման թանկ գին է վճարում: Դրա համար առաջին հերթին պետք է վերականգնենք պետական սահմանի աշխատանքը երաշխավորելու համար Դոնբասում բնակվող Ուկրաինայի քաղաքացիների անվտանգությունը` անկախ այն բանից, թե ինչպիսի քաղաքական հայացքներ ունեն նրանք», ասել է Պորոշենկոն: Նա նաև նշել է, որ կողմերը պետք է աշխատեն իրականացնել պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Նորմանդիայում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ: Պորոշենկոն առաջարկել է կոնտակտային խմբի նիստերը հրավիրել ամեն օր, համակարգելու համար Ուկրաինայի արևելքում խաղաղության ծրագրի իրականացմանն ուղղված գործողությունները:

Back to top button