Հասարակություն

Արմավիրի մարզի կիրակնօրյա 16 դպրոցից 12-ն արդեն ութ տարի է՝ ամերիկացի բարերարի հովանու ներքո է

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ

Արմավիրի մարզի 12 կիրակնօրյա դպրոցի հովանավորում է Խաղաղության կորպուսի նախկին անդամ, ամերիկացի բարերար Ռեյ Ռիդերը, ով ամերիկյան տարբեր կազմակերպություններից դրամահավաքություն է կազմակերպում հայ երեխաների քրիստոնեական դաստիարակության նպատակով: Նա արդեն 12 տարի ապրում է Հրազդան քաղաքում: Ռիդերին երեկ Արմավիրի սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում հանձնվել է վեհափառ հայրապետի օրհնության գիրը, իսկ կիրակնօրյա դպրոցի սաները ցուցադրել են իրենց ուսանածը:

Արմավիրի մարզի կիրակնօրյա 16 դպրոցից 12-ը արդեն ութ տարի գտնվում է խաղաղության կորպուսի նախկին անդամ ,ամերիկացի բարերար Ռեյ Ռիդերի հովանու ներքո: Երեխաների մեջ քրիստոնեական դաստիարակությունն ամրապնդելու, քրիստոնեային վայել կյանքով ապրելու նպատակով դեռ 12 տարի առաջ Հայաստանում աշխատանքային գործունեությամբ հաստատաված Ռեյը իր բարի առաքելությամբ դիմել էր Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանին և սուրբ Էջմիածին ու արժանացել հավանության:

Ռեյը հաճախ է լինում դպրոցներում և գոհունակությամբ հետևում առաջընթացին, կազմակերպում է նաև ուխտագնացոթյուններ: Բարերարն ամեն կիրակի հայ առաքելական եկեղեցում մասնակցում է պատարագին: Մկրտվել է ամերիկյան մեթոդիստական եկեղեցում, ընտրել է կաթոլիկությունը, բայց իր համար գլխավորը Քրիստոսի ուսմունքը տարածելն է:

Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածքի գյուղերից որևէ մեկում եկեղեցի չկա, երեխաները հիմնականում քրիստոնեկանան դաստիարակություն են ստանում եկեղեցու պատմության դասերից: Մյասնիկյան գյուղի «Սուրբ Գայանե» կիրակնօրյա վարժարանը ութամյա պատմություն ունի, որտեղ ըստ տարիքային խմբերի գործում է քրիստոնեական դաստիարակության 3 խմբակ, ինչպես նաև ասեղնագործության, երգի և կերպարվեստի: Կիրակնօրյա դպրոց է հաճախում գյուղի շուրջ 100 երեխա: Գոհար Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ երեխաները մեծ սիրով են մասնակցում  քրիստենեական դասերին, ունեն նաև աղանդավորական ընտանիքներից դարձի բերված 15երեխա:
Մյասնիկյանցի երեխաները երեկ մասնակցել են հոգեգալստյան պատարագին, գյուղում դեռ 15 տարի առաջ ցանկացել են եկեղեցի կառուցել, տեղը հատկացրել են, կատարել հիմնարկեքի արարողություն, սակայն ֆինանսական խնդիրների պատճատով մինչև օրս չի կատուցվել:

Back to top button