Քաղաքական

Գորիսի քաղաքապետ է ընտրվել հանրապետական թեկնածուն

Հունիսի 8-ին Լոռու, Սյունիքի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի 70 համայնքներում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքի ղեկավարի ու ավագանու անդամների ընտրություններ:

Վայոց ձորի Ջերմուկ քաղաքում նախնական արդյունքներով քաղաքապետ է վերընտրվել Վարդան Հովհաննիսյանը՝ 2 286 ձայնով, իսկ նրա հիմնական մրցակից Կորյուն Ստեփանյանը ստացել է 1 059 ձայն: Նշենք, որ Վարդան Հովհաննիսյանն առաջադրված է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից, իսկ անկուսակցական Կորյուն Ստեփանյանն ինքնաառաջադրված էր:

Լոռու Ահնիձոր համայնքում համայնքի ղեկավար է ընտրվել միակ թեկնածուն՝ Վանիկ Քառյանը ՝86 ձայներով, Լոռու Անտառամուտում՝ Վարդան Գևորգյանը՝ 35 ձայներով, Լոռու Գեղասարում՝ Ստաս Հովհաննիսյանը՝ 318 քվեով, Վայոց ձորի Խաչիկ գյուղում՝ Վարդան Ներսիսյանը՝ 378 ձայնով, Սյունիքի Աճանան համայնքում՝ Վաչե Ավետիսյանը, Օխտարում՝ Վաղարշակ Համբարձումյանը, Գեղարքունիքում՝ Շուշանյան Սուլիկոն:

Մյուս համայնքներում ընտրված համայնքի ղեկավարների ցանկը կլրացվի:

Նշենք, որ այս անգամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առավել մեծ թիվ էին կազմում ինքնաառաջադրված անկուսակցականները, իսկ Հանրապետական կուսակցության թեկնածուների թիվը 17 էր:

Back to top button