Բաքուն Սեյրան Օհանյանի նախազգուշացումն անթույլատրելի է համարել


Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն այսօր արձագանքել է Հայաստանի պաշտպանության նախարարի՝ օրերս արած հայտարարությանը:
Սեյրան Օհանյանը, հիշեցնենք, հունիսի 5-ին ադրբեջանցի դիպուկահարի կողմից երկու հայ պայմանագրային զինծառայողների սպանությունից հետո հանդիպել էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հայաստանի պաշտպանության նախարարը դեսպանին խնդրել էր իր լիազորությունների շրջանակներում գործուն քայլեր ձառնարկել շփման գծում Ադրբեջանի կողմից ստեղծվող լարվածությունը թուլացնելու նպատակով և նախազգուշացրել. Բաքվի նման քայլերը հղի են Ադրբեջանի համար ծանր հետևանքով:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հայտարարության մեջ նշվում է, թե Բաքուն Սեյրան Օհանյանի հայտարարությունը անթույլատրելի է համարում. Միաժամանակ՝ գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Բաքուն չի վախենում սպառնալիքներից և պաստրաստ է ռազմական ուժ կիրառել։