Բացվեց Ինսուլտների բուժման կենտրոն


Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Հայաստանում վերջին տարիներին սրտանոթային հիվանդությունների աճ է նկատվում, որոնք առաջացնում են սրտային անբավարարություն, առիթմիա, ինսուլտ: Մասնագետները փաստում են, որ ժամանակակից արդյունավետ միջոցների և մեթոդների կիրառման շնորհիվ հնարավոր է կանխել սիրտ- անոթային հիվանդությունները: Օրեր առաջ Հայաստան է ժամանել կանադահայ նյարդաբան Միքայել Սկոնը: Այցելության նպատակն է կաթվածի բուժման նոր մեթոդները ներդնել հայրենիքում: Այդ նպատակով այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնում բացվեց Ինսուլտների բուժման կենտրոն, որտեղ նոր տեխնոլոգիաների և դեղամիջոցների շնորհիվ հնարավոր կլինի ժամանակին կանխել ինսուլտը: Իսկ մինչ այդ Ծաղկաձորում անցկացվել է նյարդաբանների միջազգային գիտաժողով, որի ընթացքում հայ նյարդաբանների հետ համատեղ Կանադայից ժամանած մասնագետները քննարկվել են գլխուղեղի կաթվածների արդիական բուժման հարցերը:
Կանադահայ նյարդաբան Միքայել Սկոնը մի քանի անգամ եղել Հայաստանում եւ միշտ հիացել հայաստանցի մասնագետներով, բայց, ինչպես նշում է, հայրենիքում դեռ բացակայում են բուժման 21-րդ դարի մեթոդները։ Նրա խոսքով՝ երկրում պետք է զարգացնել կաթվածի կանխարգելումն ու ախտորոշումը, քանի որ ճշգրիտ ախտորոշումն ու բուժումը առաջին հերթին հնարավորություն է տալիս խուսափել հաշմանդամությունից:
Միքայել Սկոնը միանակ չէ իր ցանկությունը իրականացելու համար: Նրան միանցել են նաև մի քանի սփյուռքահայ գործընկերներ։ Առաջին քայլերից մեկն էլ եղավ այն, որ այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնում բացվեց Ինսուլտների բուժման կենտրոն, որտեղ նոր տեխնոլոգիաների և դեղամիջոցների շնորհիվ հնարավոր կլինի ժամանակին կանխել ինսուլտը։
«Մեր թշնամին կաթվածն է և դրա դեմ բոլորս պետք է պայքարենք: 21-րդ դարում վստահ կարող ենք ասել, որ կաթվածն այլևս կարելի է դարմանել, կարելի է բուժել, եթե հիվանդին անմիջապես հասցնեն հիվանդանոց»,- ասում է կանադահայ նյադաբանը։ Ըստ նրա՝ կաթվածի բուժման եղանակները տարբեր կարող են լինել` նորագույն տեխնոլոգիաներից սկսած մինչև դեղորայքային բուժում:
Անդրադառնալով դեղորայքային բուժմանը՝ նյարդաբանը տեղեկացրեց, որ նոր բացված կենտորոնում արդեն հասանելի կլինի այն դեղամիջոցը, որի շնորհիվ հիվանդը մի քանի ժամից կմոռանա ինսուլտի մասին։ «֊֊֊50 տարեկան մարդը, ով հոգում է իր ընտանիքի հոգսերը, եթե ինսուլտի նախանշանների դեպքում քայլեր չձեռնարկի և կաթված ստանա, ապա մինչև կյանքի վերջ անաշխատունակ կմնա։ Մինչդեռ՝ դեղորայքի շնորհիվ նա որևէ խնդիր չի ունենա: Մենք ասում ենք՝ ժամանակը ուղեղ է, ուղեղը՝ ժամանակ, ուրեմն ժամանակն է Հայաստանում կանխել կաթվածը», — ասաց դոկտոր Սկոնը:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Միքայել Մանուկյանը, անդրադառնալով ինսուլտների բուժման կենտրոնին, ասաց, որ կենտրոնի մասնագետները վերապատրաստվել են Կանադայում և ԱՄՆ-ում, և այսօր վստահ կարող են ասել, որ Հայաստանում ժամանակին կարող են կանխարգելել ինսուլտը։ «Հայաստանում բուժում են ոչ թե կաթվածը, այլ դրա հետևանքները, սակայն այսուհետ հնարավորություն կունենան կաթվածի դեմ պայքարել նորագույն մեթոդներով: «Բոլորն էլ գիտեն, որ ինսուլտից հետո մարդիկ երկար վերականգնողական փուլ են անցնում, բայց շատ հաճախ այն օգուտ չի տալիս, ինչի արդյունքում էլ հիվանդը ամբողջ կյանքում չի կարողանում վերադառնալ նորմալ կենսակերպի»։