Հասարակություն

Հայաստանում էր ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը

Հունիսի 2-ից 7-ը Երևանում էր գտնվում Հայաստանի Հանրապետությունում պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայմանն աջակցող ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը:

Այցի ընթացքում ՀՀպաշտպանության նախարարության համապատասխան մասնագետների հետ հանդիպումների ժամանակ քննարկվել է ռազմավարական վերանայման շրջանակներում պլանավորման նկատառումների մշակման մեթոդաբանությունը:

Այցի արդյունքներն ամփոփելու և փորձագիտական աջակցության հետագա ուղղությունները նախանշելու նպատակով հունիսի 6-ին խորհրդատվական խմբին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ  Տոնոյանը:

ՀՀ պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման գործընթացն իրականացվելու է մինչև 2015թ․ ավարտը և նպատակաուղղված է անվտանգության միջավայրի համակողմանի գնահատման, սպառնալիքների չեզոքացման եղանակների բացահայտման, անհրաժեշտ ռեսուրսների պլանավորման և դրանց գործադրման ուղիների որոշման միջոցով մինչև 2020թ․ ՀՀ պաշտպանության և անվտանգության համակարգի կայուն զարգացմանը:

Back to top button