Միջազգային

Տոնական միջոցառումներ՝«երկրորդ ճակատի» բացման առիթով

Ֆրանսիայում են հավաքվել երկու տասնյակ երկրների ղեկավարներ՝ մասնակցելու «երկրորդ ճակատի» բացման` Նորմանդիայում դաշնակցային զորքերի ափհանման 70-ամյակի տոնական միջոցառումներին: Նորմանդիայում դաշնակցային զորքերի ափհանումը մեկնարկել է 1944 թվականի հունիսի 6-ին և դարձել է խոշորագույնը դեսանտային օպերացիաների պատմության մեջ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային այցը Ֆրանսիա երեկ մեկնարկել  է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ հանդիպումով: Ինչպես նշում են լրատվական գործակալությունները  հանդիպումը սկսվել է առանց ավանդական ձեռքսեղմման: Պուտինի և Քեմերոնի հանդիպումը, որն առաջինն է Ուկրաինայում ճգնաժամի սկսելուց հետո, տեղի է ունեցել Փարիզի Շառլ դը Գոլի անվան օդանավակայանի պաշտոնական անձանց և պատվիրակությունների համար նախատեսված տաղավարում: «Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր, որոնց թվում նաև բարձրացվել է ռուս-բրիտանական երկխոսության աշխուժացման թեման, որն այսօր գտնվում է սառեցված վիճակում: Մեծ ուշադրություն է դարձվել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման համար ուղիների փնտրելուն»,-տեղեկացրել է Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների բանակցություններից հետո Վ. Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեկովը: Ավելի ուշ Պուտինը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Այսօր նախատեսվում է նրա հանդիպումը  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Back to top button