ԿարևորՀասարակություն

Հայոց լեզու եւ գրականություն առարկաներից այս տարի քննություն է հանձնում 7000 դիմորդ

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Այսօր շրջանավարտները պետական ավարտական և միասնական քննություններ էին հանձնում հայոց լեզու և հայ գրականություն առարկաներից: Այս տարի այս առարկայից քննություն է հանձնում 7000 դիմորդ: Հայոց լեզվի գրականության շտեմարանների խնդիրներից թերևս, ըստ դիմորդների և կրկնուսույցների, դեռևս մնում են բարդեցված և խճճող հարցադրումներով ու երկիմաստ պատասխաններով հարցաշարերը: Այսօր դիմորդներին և նրանց ծնողներին քաջալերելու էր եկել նաև Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ում դիտարկմամբ, կրթական համակարգում վերջին տարիներին տեղի ունեցած փոփոխությունները դրական են անդրադարձել բուհ ընդունվողների վրա: Արմեն Աշոտյանը շրջել է քննասենյակներում և ծանոթացել դիմորդներին հուզող հարցերին: Նախարարը խորհուրդ է տվել հանձնաժողովի անդամների ուշադիր լինել հատկապես աղջիկների հանդեպ, ովքեր էլ մազերի ետևում թաքցնում են ականջակալերը:

Հայոց լեզվի և հայ գրականություն պետական ավարտական ու միասնական քննությունների թեստային առաջադրանքների շտեմարանների 4 մասերը նախորդ տարվա համեմատ գրեթե փոփոխություն չեն կրել, միայն ըստ Կրթության նախարար Արմեն Աշոտյանի, վիճահարույց հարցերից են մաքրվել:

Այդուհանդերձ, դիմորդները կրկին բողոքում էին հարցերի բարդությունից:
Կրթության նախարարը վստահեցնում է, որ թերևս հարցաշարերում վրիպակներ կան, սակայն դրանք արդեն շտկվում են թեստերում: Ճիշտ է շտեմարաններում ընդգրկված բոլոր հարցերը դպրոցական ծրագրերի սահմաններում են, սակայն ամբողջ ճշմարտությունն այն է, որ դիմորդները հնարավորինս գիտելիքներ են հավաքում միայն վերջին մեկ երկու տարում, այն էլ բացառապես միայն կրկնուսույցների մոտ: Արմեն Աշոտյանն այս փաստն արդարացնելու իր կարծքին արտահայտեց և նշեց, որ կրթական համակարգում վերջին տարիներին տեղի ունեցող փոփոխություններն իրենց դրական արդյունքներն են տվել բուհ դիմողների համար:

Նախարարը մտածում է կրկնուսույցների լիցենզավորման դաշտ ձևավորելու մի նախագծի մասին, որով կպարզեն թե ովքեր են նրանք և չեն խուսափի հարկային պարտականություններից:
Հայաստանում դեռևս գործում է հետևյալ օրինաչափությունը: Այն մասնագիտությունները, որոնք մեծ պահանջարկ չունեն աշխատաշուկայում, մեծ պահանջարկ ունեն կրթական ծառայությունների շուկայում:
Ուսման վարձավճարների պարագայում էլ Աժ-ում հավանության է արժանացել նախարարի կողմից առաջարկվող նոր սոցիալական փաթեթը, որում լավ սովորող անվճարունակ ուսանողների համար ներառված են հատուկ ծրագրեր: Ծրագիրը կգործի 2015 թվականի հունվարի 1-ից, սակայն դրանից կօգտվեն նաև այս տարվա ուսանողները:

Back to top button