Մշակույթ

«Զվարթոցի» շենքը՝ լեհական ֆանտիստիկ ֆիլմում

Նախորդ դարի  80-ականներին Զվարթնոցի եզակի ֆուտուրիստական շենքում է նկարահանվել լեհական «Պան Կլյաքսայի արկածները» ֆանտաստիկ կինոնկարը (ռեժիսոր Քշիշտոֆ Գրադովսկի)։Այն ժամանակ այս շենքն ընտրվել է նկարահանումների համար՝ որպես նմանը չունեցող և առանձնահատուկ տիեզերական հմայք ունեցող կառույց։

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը դիմել է լեհ կինեմատոգրաֆիստներին՝ աջակցելու Զվարթնոց օդանավակայանի արժեքավոր շենքի պահմանման գործում։

Նախաձեռնության անդամները դեմ են Զվարթնոցի աշտարակի քանդմանը և պնդում են, որ ամեն ջանք կգործադրեն, որպեսզի հայ մշակութային ժառանգության այս անգնահատելի օրինակը պահպանվի։

Back to top button