Միջազգային

Բելառուսի նախագահը հայտարարել է, թե Մինսկը համագործակցելու է Ուկրաինայի նախագահի հետ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե Մինսկը համագործակցելու է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ։ «Ուկրաինայում ընտրվել է նոր նախագահ։ Ես կարծում եմ՝ մենք կհամագործակցենք նոր նախագահի, նոր իշխանության հետ, որովհետև այնտեղ ապրում է մեր ժողովուրդը»,- ասել է Լուկաշենկոն՝ հինգշաբթի Մինսկում հանդիպելով ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։  Ավելի վաղ Բելառուսի նախագահը շնորհավորել էր Պորոշենկոյին նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ցանկացել նրան հաջողություններ միասնական ու բարգավաճ Ուկրաինայի ամրապնդման գործում։

Back to top button