ԿարևորՔաղաքական

Անջեյ Կասպրչիկը մտահոգություն է հայտնել շփման գծում ներկա իրավիճակի վերաբերյալ

Այսօր`հունիս 6-ին,  ՀՀ պաշտպանության նախարար ՍեյրանՕհանյանը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ,դեսպան Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը հորդորել է դեսպանին իր լիազորությունների շրջանակներում գործուն քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ, քանի որ ձևավորված օպերատիվ միջավայրում իրավիճակի ընթացիկ սրումը հղի է ադրբեջանական կողմի համար ծանր հետևանքներ ունենալու հավանականությամբ: Դեսպանը Կասպրչիկը հայտնել է իր մտահոգությունը և խոստացել քայլեր ձեռնարկել շփման գծում ներկա իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ:

 

Back to top button