Քաղաքական

Վազգեն Կարախանյանը (ՀՀԿ) եւ Տիգրան Ներսիսյանը (ԲՀԿ)՝ ԱԺ պատգամավոր

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Մարտին Սարգսյանի մանդատը տվել է ՀՀԿ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Վազգեն Կարախանյանին։

ԿԸՀ- ն նաեւ ԲՀԿ խմբակցության արդեն նախկին անդամ Գրիգոր Գրիգորյանի փոխարեն մանդատը հանձնել է ԲՀԿ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Տիգրան Ներսիսյանին։ Մինչ այդ՝ հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված 21 պատգամավորի թեկնածուների գրանցումները՝ հիմք ընդունելով նրանց ինքնաբացարկի դիմումները:

Back to top button