Հասարակություն

Նախագահը այցելել «Գրանդ Հոլդինգի» ընկերություններ

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Գրանդ Հոլդինգ» և շրջելով արտադրամասերում` ծանոթացել «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ մտնող ընկերությունների գործունեության ընթացքին: Նախագահը ծանոթացել է նաև Գրանդ Տոբակոյում այս տարի բացված սիգարետի նոր արտադրամաս, որտեղ տեղադրված են սիգարետների արտադրության գերմանական ամենաժամանակակից հոսքագծեր` րոպեում 8000 հատիկ սիգարետ հզորությամբ ու իտալական ընկերության կողմից արտադրված փաթեթավորման հոսքագծեր, րոպեում 400 տուփ հզորությամբ: Գրանդ Հոլդինգի ընկերությունների նախագահները Հանրապետության նախագահին ներկայացրել են իրենց ծրագրերն ու ձեռքբերումները:

Հայրենական արտադրողների շարքում արտահանման ծավալների և առկա աշխատատեղերի թվով «Գրանդ Հոլդինգը» ոչ միայն առաջիններից է, այլև շարունակում է հաջողությամբ իրականացրել բոլոր նախանշված ծրագրերը` հավատարիմ մնալով Հրանտ Վարդանյանի կողմից ձևավորված գործարար ավանդույթներին: Հենց այս մասին են վկայում 2014 թվականի առաջին 5 ամիսներին գրանցված տնտեսական ցուցանիշները: Եթե 2013 թվականի առաջին 5 ամսիներին «Գրանդ Հոլդինգը» կողմից արտահանվել էր 248.753 արկղ սիգարետ, 28.4 մլն դոլար արժեքով, ապա 2014 թվականի նույն ժամանակահատվաում արտահանվել է գրեթե կրկնակին: Եվ ինչպես նշեց Գրանդ Տոբակո ընկերության նախագահ Միքայել Վարդանյանը, պլանավորված է աճի նույն տեմպերը պահպանել ողջ տարվա ընթացքում:

«Գրանդ Հոլդինգի կոլեկտիվը շարունակելու է Հրանտ Վարդանյանի գործը:  Հավատարիմ ենք մնալու նրա աշխատանքային ավանդույթներին»:

Գրանտ Տոբակոն այս տարի բացվել է սիգարետի նոր արտադրամաս, որտեղ տեղադրված են սիգարետների արտադրության գերմանական ամենաժամանակակից հոսքագծեր` րոպեում 8000 հատիկ սիգարետ հզորությամբ ու իտալական ընկերության կողմից արտադրված փաթեթավորման հոսքագծեր , րոպեում 400 տուփ հզորությամբ: Գործարկվել է նաև ֆիլտրի նոր արտադրամաս, որը ևս համալրված է գերմանական արդիական հոսքագծերով: Ներկայացնելով նոր արտադրամասը` Գրանդ տոբակո հայ-կանադական համատեղ ձեռնարկության գործադիր տնօրեն Սամվել Սահակյանը նշեց, որ նոր հոսքագծով նախատեսվում է զգալի ավելացրել են ոչ միայն արտահանման ծավալները, այլև աշխատատեղերը:

Հրանտ Վարդանյանի կողմից ձևավորված գործարար ավանդույթներին հավատարիմ է մնում նաև Գրանդ Քենդի ընկերությունը: Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց ընկերության նախագահ Կարեն Վարդանյանը, տարեց տարի ավելացնելու են ոչ միայն ներդրումների և արտադրչության ծավալները, այլև աշխատատեղերը:

Նշենք, որ Գրանդ Հոլդինգի բոլոր ձեռնարկությունները միասին 2013 թվականին ՀՀ պետբյուջեին վճարե լեն 21 մլրդ 267մլն 672 հազար դրամ հարկ:

Back to top button