Հասարակություն

Կրոնական կազմակերպությունները, մանկական սնունդն ու օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը

Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»

Հոգեւոր աշխարհի վերջին իրադարձությունների մասին այսօր Տեսակետ ակումբում լրագրողներին են ն երկայացրել «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը և Հայ ավետարանական եկեղեցու նախկին անդամ Արմեն Միքայելյանը: Բանախոսներն անդրադարձել են հոգևոր դաշտում առկա բազմաթիվ թերություններին ու խոսել դրանք պետական մակարդակով լուծելու անհրաժեշտության մասին:

Եթե կրոնական կառույցի գործունեությունը վտանգում է հասարակության անվտանգությունը, կարելի է նրա գործունեությունը սահմանափակել, ասում է «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը եւ որպես օրինակ ներկայացրեց մեծ աղմուկ բարձրացրած այնպիսի գործեր, ինչպիսիք են աղանդավորների կողմից Կոմիտաս վարդապետ Հովնանյանի ավտոմեքենայի կոտրելն ու Հայ ավետարանչական ընկերակցության
կողմից «Similac» մանկական սննդի սոյայի հիմքով «Isomil» կերերի Հայասատան ներմուծումը:

Ալեքսանդր Ամարյանը հիշեցրեց, որ վերջին խմբաքանակի ներկրումը սահմանին արգելվել էր, քանի որ բաղադրության մեջ հայտնաբերվել են վտանգավոր տարրեր: Սակայն ներկրումն իրականացնող «Բեյբի սիմ» ընկերությունը ներկայացնում է անվտանգությունը հաստատող բոլոր փաստաթղթերը: Ըստ Ամարյանի՝ մանկական կերի մեջ առկա վտանգավոր տարրերը նախ եւ առաջ ազդում են երեխաների գիտակցության վրա:

Հիշեցնենք, որ մայիսի 30 –ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանհրապարակած տեղեկատվության համաձայն «Similac» ապրանքանիշի «Isomil» մանկական սննդի 37 տոննա ապրանքից արգելվել է 12,5 տոննան: Ալեքսանդր Ամարյանը մտավախություն ունի, որ այդ կերերը կիրացվեն
Ավետարանական եկեղեցուն պատկանող մանկապարտեզներում, դպրոցներում ու ճամբարներում:

Այս եւ նման իրավիճակներում, պարզ է դառնում, որ հոգևոր դաշտում առկա են կարևոր խնդիրներ, որոնք պետական մարմինների կողմից համապատասխան վերաբերմունքի պիտի արժանանան: Իսկ դա, ըստ Ամարյանի՝ առաջին հերթին օրենսդրական փոփոխություններն են:

Խնդիրների մասին բարձրաձայնելու եւ « ինքնամաքրման» ճանապարհն ընտրած եւ հենց այդ պատճառով կարգակլույծ հայտարարված Հայ Ավետարանական եկեղեցու անդամ Արմեն Միքայելյանն տեղեկացրեց, որ բոլոր նրանք, ովքեր որեւէ կապ ունեն իր հետ շարունակում են ազատվել աշխատանքից:

«Երբ բացահայտվեց շատ անօրինական գործունեություններ այդ կառույցի ներսում, շատ մարդիկ հեռացվեցին այնտեղից: 1937 թիվն է տիրում Հայ ավետարանականում, բոլոր անձիք, ովքեր կապ ունեն ինձ հետ ազատվում են: Հայաստանում իշխանությունները ուշադրություն պետք է դարձնեն բոլոր կրոնական կառույցներին»:

Հիշեցնենք, որ Արմեն Միքայելյանը փորձել էր վեր հանել Շողիկ ճամբարում տեղի ունեցած սեռական դաստիարակության անվան տակ դասընթացի իսկությունը, երբ դասընթացների ժամանակ երեխաներին էրոտիկ կադրեր են ցուցադրել: Ծնողները պետք է հետեւեն, թե ինչ են սովորեցնում եւ ինչ սնունդ են տալիս իրենց երեխաներին, ասաց Արմեն Միքայելյանը:

Back to top button