

Հալեպում, մասնավորապես Նոր Գյուղի հայահոծ շրջանի ավերիչ ռմբակոծությունների մասին լուրը Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին հայտնի է դարձել Վատիկանում, ասված է Անթիլիասի ֆեյսբուքյան էջից։
Լուրը լսելուց հետո Վեհափառ հայրապետն անմիջապես հեռախոսազրույց է ունեցել ինչպես Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այնպես էլ, միջազգային միջնորդների աջակցությամբ, Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների հետ, որպեսզի կասեցվի հայաբնակ շրջանների ռմբակոծությունները։
Վատիկանում այսօր տեղի է ունեցել Արամ Ա կաթողիկոսի եւ Հռոմի Ֆրանցիսկ պապի հանդիպումը (մանրամասները՝ այստեղ)։