Միջազգային

Ալիեւը շնորհակալություն է հայտնել Նազարբաեւին

Ադրբեջանի և Ղազախստանի նախագահները հանդիպել են թուրքական Բոդրում քաղաքում, որտեղ տեղի է ունենում Թուրքալեզու երկրների խորհրդի 4- րդ գագաթաժողովը։

Զրույցի ընթացքում Ալիևը Նազարբաևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը։ Ըստ Ադրբեջանի նախագահի կայքի՝ Իլհամ Ալիևն իր և ողջ ադրբեջանցի ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել Նազարբաևին՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը սատարելու համար։ 

Հիշեցնենք, որ Աստանայում մայիսի 29-ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Նազարբաևն անդրադարձել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակին և կոչ էր արել Հայաստանին Եվրասիական միություն մտնել միայն իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով։

Back to top button