Միջազգային

Սիրիայում ընտրություններն ավարտվել են տեղի ժամանակով կեսգիշերին. նախնական արդյունքները չեն հրապարակվի

Սիրիայում ընտրություններն ավարտվել են տեղի ժամանակով կեսգիշերին: Ընտրողների բարձր մասնակցության պատճառով սկսվելով առավոտյան ժամը 7-ին դրանք  5 ժամով երկարաձգվել են: Ընտրությունների արդյունքները հրապարակվելու են մեկ օր անց՝ քվեների ամբողջական հաշվարկից հետո: Իտառ-Տասսին ընտրութունների հարցով Բարձրագույն դատական կոմիտեի ղեկավարը հայտնել է, որ նախնական արդյունքներ չեն հրապարակվի՝ նշելով, որ երկրում էքզիթ փոլեր չեն անցկացվել: Հիշեցնենք՝ Սիրիայի նախագահական ընտրություններում թեկնածուները երեքն են` գործող նախագահ Բաշար ալ Ասադը, պատգամավոր Մահեր Աբդուլ Հաֆիզ Հաջարը և Դամասկոսի համալսարանի պրոֆեսոր Հասսան աբդ ալ Իլլահի ան Նուրին: Ընտրություններին հետևել են 30 երկրի խորհրդարանական պատվիրակություններ:

Back to top button