Հասարակություն

Սակավաջրության պատճառը ոչ թե եղանակն է, այլ՝ ջրօգտագործման կառավարումը

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Սակավաջո՞ւր տարի է, թե՞ ոչ: «Եղանակը անձրևային է»,- օրեր առաջ հայտարարեց ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ նշելով, որ Երևանյան լիճն այս սեզոնին արդեն մի քանի անգամ լցվել ու դատարկվել է: Տեսակետին այսօր հակադրվեց ու իր փաստարկները ներկայացրեց բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վոլոդյա Նարիմանյանը: Ըստ պաշտոնյայի՝ կլիմայական փոփոխություններին զուգահեռ կան նաև ոչ ճիշտ կառավարման փաստեր` ջրօգտագործողների կողմից։

«Եթե դուք կարծում եք, որ կառավարման մարմինները կարող են ջրամբարները դատարակել և ցույց տալ, որ տարին սակավաջուր է, այդպես չէ: Վերջինս կլիմայական փոփոխութունների ազդեցություն է, և կատարված ուսումնասիրություների համաձայն, հանարպետության հյուսիսային ջրային ռեսուրների վրա կլիմայի բացասական ազդեցությունը դրական է, այսինքն` ջրային ռեսուրսները ավելանալու են 10-14 տոկոսով, իսկ հարավային շրջաններում 7-8 տոկոսով նվազելու են: Ստեղծված իրավիճակում ասել, որ սակավաջուր չէ, այդպես չէ: Այսօր ջրամաբարներում նախատեսված 1 մլրդ 200 մլն ծավալ նորմայի փոխարեն ունենք շուրջ 500 մլն ջուր: Ասել է թե նորմայից 40-45 տոկոս պակաս»,- ասում է նա։

Ի դեպ՝ ջրօգտագործման ժամանակ կորուստը կազմում է 60-70 տոկոս, պատճառը` խորհրդային համակարգից ժառանգություն ստացած ջրօգտագործման համակարգն է, որն այսօր արդիականացվում է:

Վերադառանաք գյուղատնտեսական առումով կարևոր նշանակություն ունեցող Արարատյան դաշտավարի ոռոգման խնդրին` ըստ փաստերի: Որքա՞ն ջուր է հարկավոր Արարատյան դաշտավայրի գյուղատնտեսության և բուսականության զարգացման համար: Ըստ Վոլոդյա Նարիմանյանի՝ ոռոգման հողատարածքների համար անհրաժեշտ է ջրօգտագործման թույլտվության նորամտիվ քանակով 71 մլն խմ ջուր, որը տրամադրված է: Այսօր կատարվում են նաև խորքային հորերի վերականգնման և փականման աշխատանքներ, որոնց արդյուքնում կբարելավվի ջրազուրկ գյուղերում ջրի հարցը:

Մեկ այլ հարց կա, որը, ըստ ՀՀ բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ Աշոտ Վարդևանյանի, առկա է. «Մենք շատ ենք ջուր վատնում, քիչ օգտագործում»,- ասում է։

«Ձուկ արտադրե՞լ, թե՞ ջուր խնայել». երկուսը միասին, հորդորում են պաշտոնյաները։

Back to top button