Հասարակություն

Կա օրենք, չպետք է լինի վախ. Արտեմ Աստարյանը՝ ուսուցիցչների վախի մասին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

ՀՀ կառավարությունն այսօր բացասական եզրակացություն է տրվել ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում էր օրենքից հանել պարտադիր կուտակային բաղադրիչը: Վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը, որի պահանջներին մինչև սեպտեմբերի 30-ը պետք է համապատասխանեցվի օրենքը, և այն, որ նախագծի ընդունման դեպքում իրավական խառնաշփոթ կստեղծվի, կառավարությունը թերի է համարել նախագիծը, որը «համակարգային առումով չի ապահովում իրավական անվտանգությունը և ընդունելի չէ»:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ նախագծով որևէ կարգավորում չէր տրվում առկա իրավիճակին, հետևաբար` ամբողջական կարգավորում տալու համար պետք է ամբողջական փաթեթ մշակվի, դա է եղել կառավարության մոտեցումը: Հարցին, թե վերջին օրերին բազմաթիվ ուսուցիչներ, դասախոսներ ասում են, որ վախենում են պարտադիր բաղադրիչից հրաժարվելու մասին դիմումներ գրեն, քանի որ նրանց ասվել է` այդ դեպքում նաև աշխատանքից ազատվելու դիմում էլ պետք է գրեն, — Արտեմ Ասատրյանը պատասխանել է.«Այդպիսի վախ չպետք է լինի, քանի որ չկա այդպիսի խնդիր: Կա օրենք` ընդունված, և օրենքին համապատասխան յուրաքանչյուր մարդ պետք է իր իրավունքները իրացնի: Եվ եթե մենք կոնկրետ տեղեկատվություն ունենանք, ապա կզբաղվենք այդ հարցով»:

Back to top button