Հասարակություն

ԴԱՀԿ պատվիրակությունը մեկնել է Փարիզ

Դատական կատարողների միջազգային միության նախագահի հրավերով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով մեկնել է Փարիզ՝ մասնակցելու մարտի 14-ին կայանալիք Եվրոպական վերապատրաստման 7-րդ ամենամյա աշխատաժողովին:

Միջոցառմանը մասնակցելու են Հայաստանի, Բելգիայի, Չեխիայի, Ֆրանսիայի, Մոլդովայի, Նիդերլանդների, Պորտուգալիայի, Սերբիայի, Շոտլանդիայի, Իսպանիայի և մի շարք այլ երկրների համանուն ծառայությունների պատվիրակություններ:

Back to top button