Հասարակություն

Ա. Բախշյան. Միկոյանի արձանի տեղադրումը նշանակում է թաղել ազգային արժանապատվությունը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Մենք ինչ հնարավոր է՝ քանդել ենք: Այստեղ պետության դերը բա ո՞րն է: Անցել ենք արդեն վերջին տասնամյակներում կառուցածներին: Եթե պայմանագրի մեջ պայմաններ չեն դրվում, մենք արդեն փորձ ունենք՝ ինչ է լինում: Սեփականատիրոջ համար շատ ավելի շահավետ կլինի քանդել և օգտագործել որպես հանք: Օրինակ՝ Երիտասարդական պալատի դեպքում այդպես արվեց: Բոլոր պայմանագրերը, որ կնքվել են, սահմանափակող հոդվածներ չեն ունեցել»,- ասում է բնապահպան Կարինե Դանիելյանը՝ մտավախություն հայտնելով, որ նույն ճակատագրին կարող է արժանալ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը,որի համար ԴԱՀԿ- ն հունիս 2- ին երկրոդ անգամ աճուրդ հայտարարեց՝ առաջարկելով նախնական գնից 10 տոկոս ցածր գին:

Գնորդ դեռ չի հայտնվել: Մինչ կգտնվի այն գնորդը, ով 17 մլրդ 415 մլն դրամով ձեռք կբերի հանրապետական նշանակություն ունեցող և պատմական հուշարձան հանդիսացող կառույցը, հասարակությունը շարունակում է հայտնել իր մտահոգություններն աճուրդի ու վաճառքի պայմանագրում գնորդի առջև դրվելիք պարտավորությունների մասին։ Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ հուշեց կառույցը կառավարելու իր տեսլականը, ըստ որի՝ պետությունը կարող էր փակ բաժնետիրական ընկերություն հիմնել, նրանց հանձնել համալիրն ու նաև, բաժնեմաս տալով, մասնավորին ներգրավեր:

Ճարտարապետ Լևոն Իգիթյան է լ իր տարբերական է առաջ քաշում։ «Պետք է աճուրդի դնելուն զուգահեռ ներկայացվեն, թե ինչ պայմաններով է այն վաճառվելու: Օրինակ` որ սեփականատերը չի կարող շինության ճակատային մասը փոխել, սահմանել գործողությունների քանակ, որոնց դեպքում շենքի հորինվածքը չի փոխվի, և այլն»։ Իգիթյանի խոսքով` այս դեպքում հասարակությանն էլ պարզ կլինի, թե ապագա սեփականատիրոջ որ գործողությունները օրինական կլինեն, որոնք` ապօրինի։

Համալիրի թեմայից բանախոսները սահուն անցում կատարեցին Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման թեմային: Երևանի ավագանու  «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին առաջարկեց լինել իր համախոհը ու հայտարարել, որ Միկոյաի արձանը չպետք է տեղադրվի Երևանում: Սակայն Ադիբեկյանը չհամաձայնեց Անահիտ Բախշյանի հետ ու պատմական էքսկուրս կատարելով հայտարարեց, որ Միկոյանին հայերը արժանվույնս գնահատել, քանի որ Միկոյանը եղել է ԽՍՀՄ-ում երկրորդ խոշոր քաղաքական գործիչը` Ժուկովից հետո, 3-րդ համաշխարհային պատերազմը կանխող անձերից մեկը, իսկ  նրա օրոք  էլ՝ Հայաստանը ծաղկել է։

Անահիտ Բախշյան էլ սկսեց թվարկել, թե քանի անգամ է գնահատվել այն, որ այսօր կա տեղադրված չորս արձան, անվանակոչված փողոց և այլն: «Թող տանեն Նյու Յորքում դնեն, թող տանեն Մոսկվայում դնեն: Իմ խորին համոզմամբ` պետք է մեր պետականության սիմվոլները շրջապատեն մեզ՝ Նժդեհի արձանը օրակարգում չէ, բայց ՀՀԿ-ն ամեն օր ցիտում է Նժդեհին, երդվում է նրա անունով»:

Անահիտ Բախշյանը պատմեց, որ բազմիցս իրենց տանը ականատես է եղել վարչապետ Անդրանիկ Մարգարյանի և Յուրի Բախշյանի զրույցներին, որոնք դեմ են եղել խորհրդային հրեշավոր համակարգին: Ու այսօր այդ համակարգի կարկառուն ներկայացուցչի արձանն են ցանկանում կանգնեցնել: Այստեղ Լևոն Իգիթյանը Բախշյանին կոչ արեց քաղաքական սպեկուլիցիայով չզբաղվել, ինչին հետևեց Բախշյանի պատասախանը. «Հոկտեմբերի 27-ը եղավ, որ այսօր երկրում հանգիստ բերեն և տեղադրեն Անաստաս Միկոյանի արձա՞նը: Թող գնա՝ հանգիստ իր գերեզմանում ննջի, ի՞նչ ենք շուռումուռ տալիս: Այն պետության գաղափարախոսությունը հրեշավոր է, որին ծառայել է Միկոյանը: Ղարաբաղի և Նախիջևանի ճակատագրի վրա իր ազդեցությունը հիշեք, որի համար ինչքան արյուն թափվեց: Հիմա այս մարդու արձանը դնելը նշանակում է մեր ազգային արժանապատվությունը թաղել ինչ- որ տեղ»։

Լևոն Իգիթյանն ասաց, որ ցանկանում է, որպեսզի Միկոյանի արձանի փոխարեն տեղադրվեր տվյալ ժամանակաշրջանի արձանը: Ի դեպ՝ Միկոյանի արձանի թեման օգտագործելով՝ Լևոն Իգիթյանը չմոռացավ գովերգել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ասելով, որ նրա նախաձեռնությամբ և մեծ ճիգերով մանկապարտեզներնը դարձան անվճար

Սակայն ավագանու անդամին տեղեկացնենք. որ Երևան քաղաքում մանկապարտեզները անվճար դարձան քաղաքապետ Կարեն Կարապետյանի օրոք՝ 2011 թ մարտ ամսին։

Back to top button