Մշակույթ

Մեկնարկում է Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան միջազգային փառատոնը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան միջազգային ամենամյա 5-րդ փառատոնի շրջանակներում հունիսի 4-ից 8-ը նախատեսվում է համերգային ծրագերի շարք «Հայ-շվերցարական կամերային երաժշտություն», «Հայաստանի և Արցախի շնորհալի երիտասարդներ», «Ալտի շուրջ» և այլն : Փառատոնի գեղարվեստական ղեկավար , դիրիժոր, թավջութակահար Արամ Թալալյանն այսօր ընդգծեց, որ հպարտանում է հատկապես փառատոնի շրջանակում անցկացվող մանկական ու երիտասարդական համերգներով, որտեղ առաջընթացն ակնհայտ է։

Փառատոնի շրջանակներում նախատեսվում են նաև համերգներ՝ նվիրված Արմեն Սմբատյանի ծննդյան 60, Տիգրան Մանսուրյանի 75- ամյա հոբելյաններին, ինչպես նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հիմնադրման 90 և Արամ Խաչատրյանի անվան տրիոյի ստեղծման 15-ամյակներին: Ինչպես ԱրմենՍմբատյանը, այնպես էլ Տիգրան Մանսուրյանը տարիներ առաջ ղեկավարել են երևանյան կոնսերվատորիան: Վերջինն այսօր հիշեց ու համեմատականներ անցկացրեց. «Ես կարճ ժամանակ եմ ղեկավարել կոնսերվատորիան, դրանք դժվարին ժամանակներ էին: Այսօր շատ բան է փոխվել, երևանյան կոնսերվատորիան հսկայական ճանապարհ է անցել»։

Հունիսի 4-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան միջազգային 5-րդ փառատոնը կմեկնարկի Հայ-շվերցարական կամերային երաժշտության համերգով, որի առիթով Երևանում են ալտահար Մաքսիմ Նովիկովը, ջութակահար Բորիս Լիֆշիցը, թավջութակահար Պի Չին Չիեն, կոմպոզիտորներ Միխայիլ Կոկժաևը, Ֆաբիան Մյուլերը: Վերջինը լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց, որ պատանեկության տարիներին այնքան էր լսել Արամ Խաչատրյանի ստեղագործությունների ձայնասկավառակը, որ այն հալից ընկել էր: Առաջին անգամ է Հայաստանում և ինչպես ասում է՝ շատ զարմացած է, որ հայերն այդքան ուրախ են և հյուրընկալ։

 

Back to top button