Սպորտ

Ոստիկանները Ստամբուլում դարձյալ արցունքաբեր գազ և ջրցան սարքեր են կիրառել ցուցարարների դեմ

Ոստիկանները Ստամբուլում դարձյալ արցունքաբեր գազ և ջրցան սարքեր են կիրառել ցուցարարների դեմ: Հակակառավարական ցույցերի տարելիցին նվիրված բողոքի ակցիայի ժամանակ  տեղի են ունեցել ոստիկանության հետ բախումներ: Կիրակի գիշերը ոստիկանությունը կալանավորել է շուրջ 150 մարդ:

Հիշեցնենք, որ Ստամբուլում բողոքի ցույցերը 2013 թվականի մայիսի վերջին սկսել էին այն բանից հետո, երբ իշխանությունները որոշել էին առևտրա- ժամանացային կենտրոն կառուցելու համար  ծառահատել Թաքսիմ հրապարակի հարևանությամբ գտնվող Գեզի զբոսայգին: Բողոքի ակցիները վերածվել էին վարչապետ Էրդողանի քաղաքականության դեմ ցույցերի, որն այս օգոստոսին պատրաստվում է մասնակցել երկրի նախագահական ընտրություններին:

Back to top button