Հասարակություն

Մոր ու նրա՝ դեռ չծնված երեխայի մահվան մեջ կնոջ հարզատները բժիշկների մեղքն են տեսնում

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»-Գյումրի

Մայիսի 28-ին Գյումրիում ծննդաբերության ընթացքում մոր և մանկան մահվան դեպքը ցնցեց հանրապետությունը: Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում 3-րդ երեխան ծննդաբերելիս ընդհատվեց և մոր  1975 թվականին ծնված Կարինե Պապանյանի և նրա դեռ լույս աշխարհ չեկած մանկան կյանքը: Հանգուցյալի հարազատները Կարինեի ու դեռ լույս աշխարհ չեկած մանկան մահվան մեջ մեղադրում են բժշիկներին: Մահվան պատճառը նախնական հետազոտության արդյունքում՝ պտղաջրային էմբոլիան է: Շիրակի մարզի դատախազի հանձնարարականով փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում:

Back to top button