Հասարակություն

ՄՀՀ-ն այսօրվանից նորից դրվել է աճուրդի

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն այսօրվանից նորից դրվել է աճուրդի: Լուրը տեղադրված է Դատական ակտերի հարկադիր ծառայության կայքում: Ինչպես նախապես ասված էր, համալիրը դրվել է աճուրդի արդեն 10 տոկոս զեղչով՝ 17 մլրդ դրամով: ժամկետը լրանում է հունիսի 12-ին: Նշենք, որ մարզահամերգային համալիրի տնօրինությունը համոզված է, որ օրենքի խախտումով է շենքն աճուրդի հանվել: Նաև հիշեցնենք, որ համալիրն աճուրդի էր հանվել նաեւ մայիսի 20-ին, սակայն տասը օրերի ընթացքում ոչ մի առաջարկ չէր արվել՝ այն գնելու համար:

Back to top button