Տնտեսական

Եգիպտացի գործարարները հետաքրքրված են Հայաստանով

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հայ և եգիտպտացի գործարարները եռօրյա երկկողմ հանդիպումներ են անցկկացնում Երևանում: «Հայկական կողմը մի քանի բիզնես փաթեթներ է պատրաստել ու դրանք այսօր ներկայացրեց եգիպտացի գործարարներին: «Հայաստանի ու Եգիպտոսի միջև առևտրային հարաբերությունները շատ ցածր մակարդակի վրա են, կարելի է ասել մենք դեպի Եգիպտոս արտահանում չունեք, իսկ ներմուծման ծավալները շուրջ 900 հազար դոլարի են հասնում»,- հայտարարել է Զարգացման Հայկական Գործակալության գործադիր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը և հավելել՝ «Եգիպտական շուկան շատ հետաքրքիր է»:

Վրաստան, Հայաստան, հետո նաև Մերձբալթյան երկրներ. Եգիպտացի գործարարները նոր շուկաներ ու համագործակցության նոր եզրեր են փնտրում, նրանց հատկապես հետարքրքում են դեռևս չբացահայտված երկրները: Արդեն Վրաստանում եղել են, այժմ հերթը Հայաստանինն է: Եգիտպացի գործարարները հետաքրքրված են Հայաստանով, պատվիրակության կազմում տարբեր ոլորտների ներկայացուցիչներ են՝ կահույքագործություն, զբոսաշրջություն, հանքարդյունաբերություն:

Հայկական կողմը մի քանի բիզնես փաթեթներ է պատրաստել ու դրանք այսօր ներկայացրեց եգիպտացի գործարարներին: «Հայաստանի ու Եգիպտոսի միջև առևտրային հարաբերությունները շատ ցածր մակարդակի վրա են, կարելի է ասել մենք դեպի Եգիպտոս արտահանում չունեք, իսկ ներմուծման ծավալները շուրջ 900 հազար դոլարի են հասնում»,-ասում է ԶՀԳ գործադիր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը և հավելում՝ «Եգիպտական շուկան շատ հետաքրքիր է»:

«Իրենք ուժեղ են մի քանի ոլորտներում, Եգիպտոսը շատ հայտնի է հատկապես սննդարդյունաբերության ոլորտում, այստեղ մենք մեր ապրանքները կառաջարկենք: Ընկերությունները ահտկապես ջրերով են հետաքրքրված: Հաջորդ ուղղությունը դեղագործությունն է, մենք իրենց որոշակի ծրագրեր ենք առաջարկել, իհարկե Եգիպտոսը նույնպես հայտնի է իր դեղագործությամբ: Մենք կխոսենք նաև թեթև արդյունաբերության և ոսկերչության մասին: Կարծում ենք, որ այդ շուկան նույնպես այս երկու ուղղություններով հետաքրքիր կլինի»:

Back to top button