Միջազգային

Գահից հրաժարվում է նաեւ Իսպանիայի թագավորը

Իսպանայի  թագավոր Խուան Կարլոս Առաջինը հրաժարվում է գահակալությունից: Լուրն այսօր հայտնել է երկրի վարչապետ Մարիանո Ռախոյը:Իսպանիայի թագավոր կդառնա Խուան Կարլոսի 45-ամյա որդին՝ արայազն Ֆելիպեն:

Խուան Կարոլս առաջինը  գահակալում էր  1975 թվականից  և համարվում աշխարհի ամենասիրված միապետերից: Սակայն վերջին տարիներին իսպանացիները կորցրել էին վստահությունը թագավորի նկատմամբ: Հիմնական պատճառը նրա դստեր և փեսայի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալն էր: Թագավորական ընտանիքի ամդամները խոշոր փողեր էին լվացել Noos հասարակական հիմնադրամի միջոցով:

Back to top button