Առաքել Մովսիսյանը խախտել է էթիկայի կանոնները


Հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանը խախտել է էթիկայի կանոնները։ Նման որոշում է կայացրել ԱԺ-ի էթիկայի հանձնաժողովն այսօրվա դռնփակ նիստում՝ քննարկելով 4 լրագրողների դիմումը՝ ընդդեմ պատգամավորի։ Ինչպես նիստից հետո «Փաստինֆո»-ին հայտնել է հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, հանձնաժողովի որոշումը, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, կհրապարակվի առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում եւ կտեղադրվի պաշտոնական կայք-էջում։
Հիշեցնենք` Առաքել Մովսիսյանի հարցը հայտնվել էր Էթիկայի հանձնաժողովի օրակարգում այն բանի համար, որ նա 2013-ի դեկտեմբերի 23-ին խորհրդարանում հայ-ռուսական համաձայնագրերի վավերացման ժամանակ վիրավորել էր դահլիճում ակցիա իրականացրած լրագրողներին: Լրագրողներ Գրիշա Բալասանյանը, Աննա Եղիազարյանը, Սարգիս Խանդանյանը և Հակոբ Կարապետյանը դիմել էին Էթիկայի հանձնաժողով` պահանջելով ճանաչել Մովսիսյանի կողմից պատգամավորի վարքագծի կանոնների խախտման փաստը: