Քաղաքական

Անդրադարձ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ Նալբանդյան-Սահակյան հանդիպման ժամանակ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 31-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին` ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի արտաքին  քաղաքականության այլ ուղղությունների, ինչպես նաեւ մեր հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակին: Հայկական երկրորդ հանրապետության ղեկավարը կարեւորել է նման հանդիպումները` ընդգծելով, որ դրանք հնարավորություն են ընձեռում քննարկել արտաքին քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցեր, նախանշել դրանց լուծման ուղիները եւ մեր համատեղ քայլերը:

Back to top button