ԿարևորՔաղաքական

Սադրիչ հռետորաբանությունը մեծացնում է լարվածությունը. Պսակին` Ալիեւի հայտարարության մասին

Սադրիչ հայտարարություններն ու հռետորաբանությունը հակասում է ԱՄՆ սկզբունքներին, մեծացնում է տարածաշրջանում լարվածությունը եւ վնասում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, թե Հայաստանին, որտեղ կառավարում է «հանցավոր, բռնատիրական եւ կոռումպացված վարչակարգը», սպասում է «մռայլ ապագա», եթե չհրաժարվի Լեռնային Ղարաբաղից։

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը աջակցելու ղարաբաղյան հակամարտության կողմերին՝ խաղաղ կարգավորման հարցում։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների 2009-2013 թթ համատեղ հայտարարություններում հստակ խոսվում է, որ խաղաղ կարգավորման հիմքում պետք է դրվեն ՄԱԿ- ի կանոնադրությունը եւ Հելսինկիի եզրափակիչ ակտը, մասնավորապես՝ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը։ Այսպիսով՝ մենք կոչ են անում բոլոր կողմերին կրկնապատկել ջանքերը բանակցային սեղանի շուրջ եւ ուշադրությունը կենտրոնացնել այն հարցին, թե ինչպիսի առավելություններ կբերի խաղաղությունը տարածաշրջանի ժողովուրդներին»,- ասել է Պսակին։

 

Back to top button