ՀասարակությունՄշակույթ

Հանրային ռադիոյի «Սայաթ Նովա» անսամբլի արցախյան համերգաշարքը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Հայաստանի Հանրային ռադիոյի «Սայաթ Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլն այսօր հանդես կգա Արցախի Մարտունու շրջանի Նորշեն գյուղում։ Պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի ղեկավարած անսամբլը այս օրերին Արցախում է։ Մեկշաբաթյան  համերգաշարքի ընթացքում համույթը ելույթներ է ունենում ոչ միայն բնակավայրերում, այլ նաև պաշտպանության բանակի զորամասերում:

Back to top button