Տնտեսական

Քննարկվեցին հայ- բելառուսական տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»- Մինսկ

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը Մինսկում հանդիպեց Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի հետ: Բելառուսի վարչապետը շնորհավորեց Հովիկ Աբրահամյանին՝  վարչապետ նշանակվելու կապակցությամբ  և վերահաստատեց երկկողմ համագործակցության խորացման պատրաստակամութունը։

Երկու երկրների  կառավարությունների ղեկավարները քննարկեցին նաև  հայ- բելառուսական տնտեսական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր, զրուցակիցները բարձր գնահատեցին երկկողմ համագործակցության ներկայիս փուլը:

Հովիկ Աբրահամյանն ու Միխայիլ Մյասնիկովիչն անդրադաձան Բելառուսից Հայաստան գյուղատնտեսական տեխնիկայի ներմուծման, Հայաստանից Բելառուս գյուղմթերքի արտահանման ու ընդհանրապես տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր։

Հանդիպման ընթացում  կողմերը մտքեր փոխանակեցին նաև Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելուն վերաբերող   հարցերի շուրջ։

Back to top button