Տնտեսական

Հայաստանում սակավաջուր տարի չէ, հայտարարում է Ագրարագյուղացիական միավորման նախագահը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նկատել է, որ տարին սակավաջուր համարելը միամտություն է, այն դեպքում, երբ ամեն օր անձրեւներ են տեղում։ Միայն Երեւանյան լիճն արդեն 4-5 անգամ դատարկվել է` մղվելով դեպի Արաքս, ասել է։

«Հիմա դա սակավաջուր տարի է, թե ուղղակի պետք է, որ ջրերը հարեւան հանրապետություն գնան»,- հռետորական հարցադրում է առաջ քաշել Ագրարագյուղացիական միավորման նախագահը: Մեր ուսումնասիրությունները փաստում են, որ սակավաջուր տարվա մասին խոսք լինել չի կարող, հայտարարել է Հրաչ Բերբերյանը:

Back to top button