Քաղաքական
Լուիզիանան դատապարտում է Ադրբեջանում հայկական կոտորածները


ԱՄՆ Լուիզիանայի նահանգի Սենատը դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների կողմից 1988- 1990 թթ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում եւ այլ վայրերում հայերի կոտորածները։ Ընդունված բանաձեւում կոչ է արվում ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին Ադրբեջանի վրա ճնշում գործադրել՝ կոտորածների մեղավորների պատասխանատվության ենթարկելու համար։
«ԱՄՆ նախագահն ու Կոնգրեսը պետք է անհրաժեշտ ճնշում գործադրել Ադրբեջանի կառավարվության վրա պատմական փաստերի կեղծումը կանխելու եւ հայկական կոտորածների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- ասված է բանաձեւում։