Հասարակություն

Զբոսաշրջիկների համար հայերն առանձնանում են իրենց հյուրասիրությամբ

Արմինե Գևորգյան
«Ռադիոլուր»

Մեր երկրի զբոսաշրջիկները գալիս են ոչ այնքան հանգստանալու, որքան բացահայտելու: Հայաստանը զբոսաշրջիկների համար մնում է չբացահայտված և հետաքրքրություներով լեցուն երկիր: Armenia Travel Plus տուրիստական գործակալության նախագահ Մարինա Կպրյանը ասում է, որ եվրոպացի տուրիստներին հատկապես գրավում է հայկական հյուրասիրությունը և մարդկային վերաբերմունքը:

Հայաստանի տուրիստական գործակալությունների համար այլև առաջնային խնդիր չէ հասարակական զուգարաների հարցը: Արդեն հստակ գիտեն Հայաստանի որ բնակավայրում են դրանք տեղադրված, հետևաբար երթուղին կառուցում են հենց այդպես:

Հայաստանում վերջին տարիներին զգալի աճ է նկատվել ներգնա տուրիզմի ոլորտում: Եվրոպական մի շարք երկրների համար Հայաստանը հանդիսանում է գրավիչ երկիր: Գրավչության պատճառները ըստ ոլորտի ներկայացուցիչներ մի քանիսին են: Armenia Travel Plus տուրիստական գործակալության նախագահ Մարինա Կպրյանի խոսքով. «Անվտանգություն, ապահովություն և Հայաստան գալիս են ավելի շատ բացահայտելու քան հանգստանալու»:

Գրավչության պատճառներից սակայն առաջին հորիզոնական է զբաղեցնում հայկական հյուրասիրությունը: Զբոսաշրջիկների համար ոչ պակաս գրավիչ է նաև Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը: Ի դեպ, Հայաստանում 7 օր հանգիստ անցկացնելու համար` ըստ Մարինա Կպրյանի, չհաշված ուղևորատումսի միջին գները տատանվում են 500-600 եվրոի շրջանակներում: Այդ 7 օրվա ընթացքում զբոսարջիկը լինում է Հայաստանի ամբողջ տարածքում:

Back to top button