ԿարևորՔաղաքական

Ա. Լուկաշենկո. ԱՊՀ- ն դժվար ժամանակաշրջան է ապրում (լրացված)

լրացվել է ժամը 17։22- ին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»- Մինսկ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկն այսօր ավելի հյուրընկալ էր: Այստեղ էին հավաքվել ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարները: Այստեղ նրանց հերթական խորհրդի նիստն անցկացվեց: Ի դեպ՝ Բելառուսի մայրաքաղաքն այս տարի հյուրասիրության տարի է հռչակվել: Հյուրընկալված տասնմեկ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին իր նստավայրում՝ Բելառուսի Անկախության պալատում, հյուրընկալեց ԲՀ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Հանդիպման ընթացքում նա առիթը բաց չի թողել ու կարևորել է ԱՊՀ անդամ պետությունների դերն ու ընդգծել հետագա համագործակցության կարևորությունը: Լուկաշենկոն հյուրերի հետ անկեղծ էր. «Անկեղծ ասած՝ այսօր մեր կազմակերպությունը դժվարին ժամանակաշրջան է ապրում: Մենք ԱՊՀ-ն դիտարկում ենք որպես կարևոր, պահանջված միջպետական միավորում, որը թույլ է տալիս մասնակից երկրներին լուծել կարևոր հարցեր։ ԱՊՀ- ն քաղաքացիներին ի սկզբանե հնարավորություն է տվել ազատ տեղաշարժվել: Հենց ԱՊՀ շնորհիվ է գործողության մեջ մտել համատեղ սահմանապահ, մաքսային, փրկարարական և այլ մարմինների համագործակցության պրակտիկան։ Մենք ջանքեր ենք ներդրել նաև տնտեսական համագործակցության զարգացման համար՝ մեր քաղաքացիների բարեկեցության մակարդակը բարելավելու ուղղությամբ: Գործարարները բարձր են գնահատել ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը ԱՊՀ երկրների միջև»,- նշեց Լուկաշեկոն:

Հենց ԱՊՀ-ն է հիմք դրել Եվրասիական տնտեսական միության և միասնական տնտեսական տարածքի ստեղծմանը: ԱՊՀ-ի դերը այս հարցում շատ մեծ է: Այն ապահովում է համագործակցության քաղաքական և տնտեսական մակարդակ:Սա նունպես ԲՀ նախագահի կարծիքն է:

Հանդիպումից հետո արդեն մեկնարկեց ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է ԱՊՀ անդամ 11 պետութուն: Ուկրաինան նիստին մասնակացում է Բելառուսի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպանի մակարդակով՝ Եժել Բրոնիսլավովիչն է նիստին մասնակցում: Հիշեցնենք, որ Ուկրաինան հրաժարվել է ԱՊՀ անդամ երկրների նախագահությունից, որից հետո միայն Բելառուսն ստանձնեց այդ պարտականությունը: Նիստի օրակարգում ընդգրկված են երկու տասնյակից ավելի նախագծեր, որոնք վերաբերում են տարբեր ոլորտներին՝ տրանսպորտային անվտանգության հարցերից մինչև միջմշակութային հարցեր, կնքվեցին վեց միջազգային պայմանագրեր, նիստի սկզբոմ հայտարարվեց, որ ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա այս տարվա նոյեմբերին 21-ին Թուրքմենաստանի մայրաքաղաք Աշգաբադում։

Մեր երկրի վարապետը հանդիպեց նաև Բելառուսի իր պաշտոնակցի՝ Միխայիլ Մյասնիկովիչի հետ (մանրամասները՝ այստեղ

Back to top button