Հասարակություն

Այս տարի շոգ ամառ չենք ունենա.Հայհիդրոմետ

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Այս տարի շոգ ամառ չենք ունենա, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում այսօր հայտարարել է Արտակարգ իրավիճակների «Հիդրոմետ ծառայության» օթերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Դեռևս հուլիս և օգոստոս ամիսների նախնական կանխատեսումները հստակեցվում են, բայց հունիս ամսվա ջռրմաստիճանն արդեն հայտնի է: Ըստ այդմ` ջերմաստիճանը հունիս ամսին կլինի նորմայից 1 աստիճան ցածր, իսկ տողումները` նորմայից բարձր: Գագիկ Սուրենյանն անդրչադարձել է նաև մայիսյան տեղումներին և դրանք բնորոշել միանգամայն նորմալ:   

Մայիսը տարվա ամենախոնավ ամիսն է, հետևաբար մայիսյան այս անձրևները միանգամայն նորմալ երևույթ են, «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց Արտակարգ իրավիճակների «Հիդրոմետ ծառայության» օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Նրա տեղեկացմամբ` տեղումները նորմայի սահմանները գերազանցել է միայն Լոռու, Տավուշի, Շիրակի, Արարատյան դաշտի առանձին հատվածներում, այն էլ 100-150 տոկոսով:

Հաշվի առնելով, որ ձմեռն այս տարի սակավաձյուն էր` Գագիկ Սուրենյանը նկատեց, որ եթե չլինեին անձրևները, մենք կունենային խոնավության զգալի պակաս:

Իսկ ընդհանրապես մենք այս տարի ունեցանք նորմալ գարուն, առանց կլիմայական շեղումների, բացառությամբ մարտի 30-ի ցրտահարության, որը զգալի վնասներ հասցրեց գյուղատնտեսությանը, հիշեցրեց օդերևութաբանը: Անդրադառնալով ամռան կանխատեումներին, Սուրենյանը նշեց, որ հուլիս, օգոստոս ամիսների կանխատեսումները դեռևս ճշգրտման փուլում են, լիարժեք են միայն հունիս ամսվա կանխատեսումները:

Գագիկ Սուրենյանը «Ռադիոլուր»-ին  ներկայացրեց նաև առաջիկա օրերի եղանակի տեսությունը: Այսօր և վաղը տեղումներ հիմնականում կդիտվեն լեռնային շրջաններում: Հունիսի 1-ի երեկոյան ժամերին դարձյալ  հանրապետության տարածքին կմոտենա ցիկլոնային դաշտ և մինչև հունիսի 4-ը հանրապետության տարածքում սպասվում են կարճատև անձրևներ, առանձին հատվածներում նույիսկ կարկուտ:

 

 

 

 

 

Back to top button