Միջազգային

Պյոտր Պորոշենկոն պատրաստ է երկխոսության Վլադիմդիր Պուտինի հետ

Ուկրաինայի նախագահական ընտրություններում ամենաշատ ձայները հավաքած թեկնածու Պյոտր Պորոշենկոն պատրաստ է երկխոսության Ռուսաստանի նախագահ Վլադիմդիր Պուտինի հետ: «Բիլդ» թերթի թղթակցին նա ասել է. «Մենք բանակցություններ կվարենք Պուտինի հետ իրավիճակը լիցքաթափելու և խաղաղության հասնելու համար»: «Դեռ որոշված չէ, թե որտեղ և երբ կկայանան բանակացությունները», — հավելել է նա: Պորոշենկոն նաև ասել է, որ առաջիկայում ծրագրում է այլ երկներ այցելություններ: «Արդեն ստացել ենք մի քանի հրավերներ: Առաջին մեր արտասահմանյան այցը կլինի Լեհաստան»,- հայտնել է նա:

Պորոշենկոն կարծում է, որ Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի տնտեսական մասը անհրաժեշտ է ստորագրել Ուկրաինայի նոր նախագահի երդմնակալությունից անմիջապես հետո: «Համաձայնագրի ստորագրումն ու գործողության մեջ դնելը հնարավորություն կտան շատ մոտ ժամանակում հակակոռուպցիոն միջոցներ ձեռնակել և բարեփոխումների նոր փաթեթ առաջարկել», — նշել է Պորոշենկոն:

Back to top button