Միջազգային

Ուկրաինայի նորընտիր նախագահը ռազմական աջակցություն է խնդրել ԱՄՆ-ից

Ուկրաինան հույս ունի ուղիղ ռազմական օգնություն ստանալ ԱՄՆ-ից: Ինչպես գրում է tvrain.ru-ն՝ այս մասին Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է The Washington Post-ին տված հարցազրույցում:

«Մենք պետք է միավորենք մեր ջանքերը ռազմատեխնիկական համագործակցության և խորհրդատվությունների շրջանակներում: Մենք պատրաստ ենք պայքարել մեր անկախության համար և պետք է ամրապնդենք Ուկրաինայի Զինուժը», — ասել է Պորոշենկոն: Նա մեկնաբանել է, որ Արևմուտքի պատժամիջոցները՝ ի պատասխան Մոսկվայի քաղաքականությանը Ուկրաինայի հանդեպ, իր կարծիքով՝ ոչ բավարար արդյունավետ են:

Բացի այդ, Ուկրաինայի նախագահը հայտարարել է Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին՝ ընդգծելով, որ «բավականին լավ ծանոթ է» երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Back to top button