Հասարակություն

Հունիսի 8- ին ՏԻՄ ընտրություններ. 59 համայնքներում առաջադրվել է 66 համայնքապետի թեկնածու

Հունիսի 8-ին հանրապետության 59 համայնքներում կայանլիք համայնքի ղեկավարների ընտրություններում գրանցվել է 66 թեկնածում։ Այսօր ժամը 18- ին ավարտվել է համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների ինքնաբացարկի ժամկետը։

ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքի ղեկավար առաջադրված 99 քաղաքացիներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 33-ը. գրանցվել է համայնքի ղեկավարի 66 թեկնածու: Ավագանու անդամի թեկնածու առաջադրված 207 քաղաքացիներց ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 19-ը. գրանցվել է ավագանու անդամի 188 թեկնածու:

Հունիսի 8-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 40 համայնքներից 17-ում քվեարկվելու է 1 թեկնածու, 20-ում` 2 թեկնածու և 3-ում` 3 թեկնածու:

Հունիսի 8-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 8 տեղական հասարակական կազմակերպություն` 126 դիտորդով:

Back to top button