Քաղաքական

Թուրքիայի նախագահը չի ընդունի ՀՀ նախագահի Հայաստան այցելության հրավերը, կարծում է թուրքագետը

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Թուրքիայի ապագա նախագահը, որն ամենայն հավանականությամբ կլինի Ռեջեբ Թայիփ Էրդողանը բնականաբար չի ընդունի Սերժ Սարգսյանի հրավերն ու Հայաստան չի այցելի եկող տարվա ապրիլի 24-ին, սակայն կանի մի որևէ սենտիմենտալ  քայլ, ինչը հատուկ է թուրքական դիվանագիտությանը, կարծում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Անհնար է, որ Թուրքիայի նախագահը ժամանի Երևան ու այցելի Ծիծեռնակաբերդի բարձունք, համոզված է թուրքագետը:

«Դա կլինի քաղաքական ինքնասպանություն Թուրքիայի նախագահի համար»:

Սերժ Աարգսյանի հրավերը հասարակ հրավեր չէր, այլ քաղքական  հարձակում էր տեղեկատվական դաշտում ու դժվար է կանխագուշակել Թուրքիայի պատասխանը, կարծում է թուքագետը: Առջևում` օգոստոսին, մեր արևմտյան հարևան երկրում նախագահական ընտրություններ են դեռ սպասվում, ու մինչ այդ պետք է նշել, որ  առաջարկը շոկային ազդեցություն է ունեցել թուրք հասարակության համար. «Շոկային էր ազդեցությունը թուրք հասարակության համար»:

Սերժ Սարգսյանի հրավերին,  թուրքագետի կարծիքով, անպայման պետք է լինի պատասխան: Ցեղասպանության 100-րդ տարելիցի ընթացքում աշխարհը բնականաբար դատապարտող հայտարարություններ կհնչեցնի, ինչից Թուրքիան սարսափում է: ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը հավանում է 100-րդ տարելիցի համար ընտրված ե՛ւ խորհրդանիշը, ե՛ւ կարգախոսը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը լուրջ պրոֆեսիոնալ թիմ ունի, և միջոցառումները կկազմակերպվեն պատշաճ կերպով, համոզված է թուրքագետը:

Back to top button