Հասարակություն

Ավետիք Իշխանյան.Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի արած առաջարկները հստակ չեն

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի հանրային քննարկումների վերջին փուլը: Հերթական քննարկումը նվիրվել է դատական իշխանությանն առնչվող հայեցակարգային հիմնական մոտեցումներին:
Հիշեցնենք, որ նախորդ քննարկումները նվիրվել էին իրավունքի գերակայության սկզբունքի երաշխավորման, ապահովման ու իրացման, ինչպես նաեւ` մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներին եւ ազատություններին առնչվող սահմանադրական լուծումներին:

Նշենք նաեւ, որ Սահմանադրկան բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկումներին աջակցում են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակն ու USAID-ն: Քննարկման նախաձեռնողների եւ մասնակիցների թվում 27 կազմակերպություն կար:
Լրագրողների հետ զրույցում այսօր ամփոփելով հանրային քննարկումների արդյունքները` «Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը կարծիք է հայտնել, որ գործող սահմանադրության վերաբերյալ եղած մտահոգություններին առնչվող տարբեր դրույթների տակ կարելի է ստորագրել, սակայն, ըստ իրավապաշտպանի, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի արած առաջարկները հստակ չեն եւ շատ մշուշոտ են:

Back to top button