Հասարակություն

Սոգյութլիի գոյամարտը. 90 տարվա մոռացված հերոսամարտը

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»- Գյումրի

96 տարի առաջ Հայաստանի 1-ին Հանրապետությունը կազմավորելիս Սարդարապատի, Բաշ- Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերը հիշատակելիս պետք է նշել նաեւ Սոգյութլիի գոյապայքարը, որը ոչ միայն փրկեց տասնյակ հազարավոր հայերի բնաջնջումից, այլեւ կռվի մեջ քաշելով թուրքական ուժերի մի մասին` իր նպաստը բերեց Սարդարապատի ճակատամարտի հաղթանակին:

Սառնաղբյուրի (կամ նախկին անունով Սոգյութլիի) հերոսամարտերի մասին պահպանված տեղեկությունները պատմաբանները սկսեցին գրառել ու ներկայացնել միայն Հայաստանի 3-րդ Հանրաապետությունում: Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում տոնը շուքով նշելուց բացի պատրաստվում են կանգնեցնել հուշարձան՝ ի հիշատակ Սառնաղբյուրի հերոսամարտի։

 

Back to top button