ԿարևորՔաղաքական

Սարդարապատում ինքներս վաստակեցինք ապրելու և միջազգային ասպարեզ վերադառնալու իրավունքը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հանրապետության օրվա առիթով նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորւությամբ երկրի հոգևոր ու աշխարհիկ վերնախավն այսօր Սարդարապատի հուշահամալիրում էր, որտեղ մայիսի 28-ին ավանդաբար անցկացվում են տոնական միջոցառումները: Նրանք նախ ծաղկեպսակ են դրել Սարդարապատի հուշահամալիրին, մասնակցել տոնական համերգին: Ավելի ուշ Հայոց ազգագարության և ազատագարական պայքարի պատմության ազգային թանգարանում նախագահ Սարգսյանը պետական բաձրագույն պարգևներ և կոչումներ է շնորհել գիտության, մշակույթի, առողջապապության, սպորտի, մի շարք այլ ոլորտների բազմաթիվ ներկայացուցիչների, հայոց բանակի մի խումբ զինծառայողների։

Հայ ժողովուրդն այսօր նշում է առաջին հանրապետության տոնը: 96 տարի առաջ, 1918 թվականի մայիսյան հաղթանակները Սարդարապատում, Բաշ-Ապարանում ու Ղարաքիլիսայում պայմանավորեցին ոչ միայն Հայաստանի անկախ պետականության գոյությունը, այլև հայ ժողովրդի լինել չլինելու հարցն ընդհանրապես: Հանրապետության տոնի առիթով այսօր Սարդարապատում էին հայկական զույգ պետությունների նախագահները, հայկակակն զույգ կաթողիկութսությունների հոգևոր առաջնորդները, հարյուրավոր մեր հայրենակիցներչը ոչ միայն Հայաստանից, այլև Սփյուռքից:

Սարդարապատում ավանդաբար իրականացվող միջոցառումներից զատ երկրի քաղաքական ու հոգևոր վերնախավը հուշահամալիրի Հայոց ազգագարության և ազատագարական պայքարի պատմության ազգային թանգարանում մասնակցեց նաև գիտության, մշակույթի, առողջապապության, սպորտի, մի շարք այլ ոլորտների բազմաթիվ ներկայացուցիչների պարգևատրման արարողությանը:

Ներկաներին այսօր շնորհավորեցին ու իրենց հայրապետական ուղերձը հղեցին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը: Իսկ նախագահ Սարգսյանը տոնական ուղերձին նախորդած իր խոսքում նախ շեշտեց.«Այն փաստը, որ այս արարողությունը տեղի է ունենում Սարդարապատում, առանձնահատուկ խորհուրդ ունի: Սրանով մենք ընդգծում ենք մեր ժողովրդի տարբեր սերունդների կապն ու ժառանգականությունը: Սրանով մենք շեշտում ենք, որ մեծ հաշվով բոլորի արած գործը նույն ուղեծրում է»,- ասաց երկրի ղեկավարը։

«Այսօր մենք կանգնած ենք Սարդարապատում և գլուխ ենք խոնարհում Հայաստանի վերջին հողակտորը պաշտպանած և հայության վերջին բեկորները փրկած մահապարտների հիշատակի առաջ: Սարդարապատում ողջ իրականությունը մեր դեմ էր, բայց մենք փրկվեցինք այստեղ՝ ինքներս վաստակելով ապրելու և միջազգային քաղաքական ասպարեզ վերադառնալու իրավունքը: Եվ դա արել է հայության բոլոր ժամանակների ամենաողբերգական, բայց միաժամանակ ամենահերոսական սերունդը».-տոնական իր ուղերձն ամփոփեց նախագահ Սերժ Սարգսյանը։

 

Back to top button