Հասարակություն

Եվ 96 տարի առաջ, եւ այսօր Հայաստանը կանգնած է նույն մարտահրավերների առաջ

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Թե Առաջին Հանրիապետության գոյության օրերին, թե այսօր մեր երկրի առջև կանգնած են գրեթե նույն աշխարհաքաղաքական մարտահրավերները: Ինչպես  96 տարի առաջ, Հայաստանի Հանրապետությունը խնդիրներ ունի իր արևելյան և արևմտյան հարևանների հետ: Գրեթե մեկ դար անց աշխարհաքաղաքական առումով տարածաշրջանը հայտնվել է նույն մարտահրավերների առջև, նկատում է պատմաբան Գևորգ Մելքոնյանը։

Միայն միասնականության և հավաքական ուժի առկայության շնորհիվ 1918 թվականին մեր ժողովուրդը հաղթանակեց ճակատագրական հերոսամարտերում և վերականգնեց իր պետականությունը: Ցավոք՝ երիտասարդությունն այսօր լավ տեղեկացված չէ պատմական այդ իրադարձություններին և հերոսներին, նշեց պատմաբանը՝ կարևորելով նոր սերնդի հայրենասիրական դաստիարակության դերը։

Առաջին Հանրապետության կարճ պատմությունը, ինչպես հաղթանակները, այնպես էլ պարտությունները, խորը ուսումնասիրության կարիք ունեն: Միայն այդ պարագայում հնարավոր է խուսափել անցյալի սխալների կրկնությունից։

Գևորգ Մելքոնյանը ողջունելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միցոռումներին Թուրքիայի նախագահին ուղղված Հայաստանի նախագահի հրավերը, նշեց, որ, հաշվի առնելով թուրքական մերժողական դիրքորոշումը Մեծ Եղեռնի ճանաչման հարցում, Երևանից ստացված հրավերը չի ընդունվի, ով էլ լինի Թուրքիայի նախագահի պաշտոնին 2015 թվականի ապրիլի 24-ին։

Back to top button